«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Ռոմանյոլիին
Իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի հետ, տեղեկացնում է TuttoSport-ը:
«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի 25-ամյա ֆուտբոլիստին և հույս ունի նրա հետ համաձայնության հասնել մինչև ընթացիկ տարվա ավարտ:
Ռոմանյոլիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը»: