«Այս մրցանակը նվիրում եմ մեր նահատակված հերոսներին, ցավոք, իմ ընկերներից շատերն էլ իրենց կյանքը կորցրին մարտի դաշտում». Իվետա Մուկուչյանը՝ Դուբայում կայացած «DIAFA» մրցանակաբաշխության բեմից
Դուբայում երեկ` նոյեմբերի 29-ին, կայացել է «DIAFA» ամենամյա երաժշտական մրցանակաբախությունը, որին Հայաստանից մասնակցել է Իվետա Մուկուչյանը: Հայ երգչուհին իր մրցանակը ստանալիս բեմում խոսել է Արցախում տեղի ունեցած պատերզմի մասին, եւ մրցանակը նվիրել հայրենիքի համար մարտնչած եւ պատերազմի դաշտում զոհված հայ հերոսներին.
«Ես այս մրցանակս նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր հերոսաբար զոհվեցին, եւ նրանց, ովքեր քաջաբար պայքարեցին Արցախյան պատերազմում` ադրբեջանա-թուրքական վայրագ հարձակումների դեմ: Ուզում եմ, որ աշխարհը ուղղի իր ուշադրությունն այն փաստի վրա, որ հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, Հայաստանում դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում եւ հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում:
Կուզեի, որ աշխարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Ես այս մրցանակը նվիրում եմ մեր նահատակված հերոներին, ցավոք` իմ ընկերներից շատերն էլ իրենց կյանքը կորցրին մարտի դաշտում, որպեսզի մենք` հայերս որպես ազգ շարունակենք գոյատեւել: Մենք կրկին կբարձրանանք, որովհետեւ մեր ազգը չի հանձնվում»,- իր խոսքում նշել է Իվետան: