Երգչուհի Շերի շնորհիվ Պակիստանում ազատել են «աշխարհի ամենամիայնակ փղին
Նախօրենին Պակիստանից Կամբոջա են ուղարկել Կավան փղին, որին անվանում են «աշխարհի ամենամիայնակ փիղ»։ Կենդանին 35 տարի պահվել է ծանր պայմաններում Իսլամաբադի կենդանաբանական այգում։ Կավանը Սախելի անունով զուգընկեր է ունեցել, որը վարակի հետեւանքով սատկել է 2012թ.-ին։ Կենդանին ծանր է վերապրել այդ իրադարձությունը. նկատվել են հոգեկան խանգարում եւ ավելորդ քաշ։
2016թ.-ին Կավանին փրկելու արշավ է սկսվել, որի նախաձեռնողներից մեկն ամերիկացի երգչուհի Շերն էր։ 2020թ.-ի մայիսին կենդանիների պաշտպանները հասել են Պակիստանի Գերագույն դատարանի որոշմանը, որը վճռել է փակել Իսլամաբադի կենդանաբանական այգին ու ազատել Կավանին։
Մյուս տարի էկրաններ պետք է բարձրանա «աշխարհի ամենամիայնակ փղի» պատմության մասին վավերագրական ֆիլմ, Twitter-ում նշել է Շերը։