Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:
«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը՝ հակամարտության գոտում կրակի լիարժեք դադարեցման, մարտական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Արտաքին գործերի նախարարները նաեւ հայտնել են, որ հակված են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր մասնակիցների կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերադառնալուն:
Նախարարները նաեւ քննարկել են ընթացիկ ռուս-իրանական նախագծերը՝ շեշտադրելով առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ երկխոսությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: