Յուրի Կոտյոնոկ. Նախիջևանում թուրքական մեծ հարվածային խմբավորում է տեղակայվել
«Այսօր Նախիջեւանում թուրքական մեծ հարվածային խմբավորում է տեղակայվել, որի նպատակն է ներխուժել Հայաստանի տարածք, միջանցք բացել դեպի Ադրբեջան` Հայաստանի Սյունիքի մարզի օկուպացմամբ (դա բարակ խոցելի ծորան է), եւ ճնշել Գյումրիում 102-րդ ռուսական բազայի զորամասերի եւ ստորաբաժանումների պատասխան գործողությունները` մարտական գործողություններում Ռուսաստանի միջամտության դեպքում: Այս սցենարները գրված են Թուրքիայի Գլխավոր շտաբում դեռ ԽՍՀՄ ժամանակներից: Ի դեպ, այդ նույն պլանները, անհրաժեշտության դեպքում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից օգնություն են նախատեսում թուրքական խմբավորմանը»,- նշեց նա:
Կոտյոնոկը մեջբերեց նաեւ Բորիս Ռոժինին (Colonel Cassad) հետևյալը. «Պարզվում է Նախիջեւանում ԽՍՀՄ տարիներին` որպես կայսերական ժառանգություն, 249 քրիստոնեական եկեղեցի կար: Ընդ որում, որոշները` գործող: Իսկ Ադրբեջանի օրոք դրանք 0 դարձան»:
Թուրքիայի հետ բաց սահմանը, լիարժեք թրքացումը, ցուցադրական օկուպացիան զորքերի, զրահատեխնիկայի ներմուծմամբ եւ այլն, հայ բնակչության մնացորդների դուրս բերումը քրիստոնեության հետապնդման հանգեցրին, ինչը հստակ արտահայտած է Ալիեւի եւ Էրդողանի ժամանակներում: «Նեոօսմանիզմից եւ պանթուրքիզմից այլ բան չի կարելի ակնկալել, այնպես որ Ղարաբաղով այս պատմությունը չի ավարտվի»,- կարծում է Կոտյոնոկը: