Նախագահի հրամանագրերով 3 նախարար ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ հայտնի են նրանց փոխարինողները. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանիը ևս ազատվել է զբաղեցնող պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին պաշտոններից ազատելու մասին։
Նախագահի հրամանագրերով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ԱԻ նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Վաղարշակ Հարությունյան
Անդրանիկ Փիլոյան
Մեսրոպ Առաքելյան