Իրանը սկսել է ուրանի ֆտորիդ մատակարարել Նաթանզի ստորգետնյա գործարանում բարելավված IR-2m ցենտրիֆուգներին
Իրանը սկսել է ուրանի ֆտորիդ (UF6) մատակարարել Նաթանզի ստորգետնյա գործարանում բարելավված IR-2m ցենտրիֆուգներին: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Կազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2020թ. նոյեմբերի 14-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները հաստատել էին, որ Նաթանզի միջուկային վառելիքի հարստացման կայանում գազը սկսել է մատակարարվել 174 IR-2m ցենտրիֆուգներից»,- գրել է նա Twitter- ում:
Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այս տվյալները տրամադրել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում: