Վալենտինա Մատվիենկոն բարձր է գնահատել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի առանցքային դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում, չորեքշաբթի կայացած Դաշնային խորհրդի լիագումար նիստի ժամանակ ասել է ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սենատորները ՌԴ նախագահին համաձայնություն են տվել արտասահմանում զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում որպես խաղաղապահ առաքելություն օգտագործելու համար:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի մուտքը կարեւոր դեր խաղաց արյունահեղությունը դադարեցնելու գործում, խաղաղություն բերեց այս տառապյալ երկրին»,- ասել է Մատվիենկոն:
Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահները կատարում են ոչ միայն իրենց հիմնական, այլ նաեւ մարդասիրական գործառույթներ, օգնություն են ցուցաբերում փախստականների վերադարձին: