Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է Թեհրան թռիչքները
Նոյեմբերի 18-ից ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է Թեհրան թռիչքները, Իրան օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրվում է վիզային ռեժիմի պայմանների համաձայն, բացի զբոսաշրջային նպատակներ հետապնդելուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«2020 թվականի նոյեմբերի 18-ից «Աէրոֆլոտ»-ը վերսկսում է Թեհրան թռիչքները։ Մոսկվա-Թեհրան SU0512 չվերթը իրականացվելու է շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տոմսերի վաճառքը կատարվում է «Աէրոֆլոտ»-ի կայքում եւ պաշտոնական գործակալների միջոցով։ Չվերթների հաճախությունը կարող է փոփոխվել՝ միջազգային օդային հաղորդակցության վերականգնմանը զուգահեռ։
Չվերթների չվացուցակի եւ ծառայությունների մասին հատապ տեղեկությունները հրապարակվում են ավիաընկերության կայքում։ Ավիատոմսերի ամրագրումը հասանելի է ավիաընկերության կայքում եւ սեփական վաճառքի գրասենյակներում։