Հայաստանի թիմը Չեռնոգորիայում մասնակցում է երիտասարդական ԵԱ-ին
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի թիմի 11 բռնցքամարտիկ՝ 8 տղա, 3 աղջիկ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Վահագն Գալուստյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը պարտություն է կրել:
Ասլիկյանն ու Գալուստյանը, հաղթելով համապատասխանաբար խորվաթ և ռումինացի բռնցքամարտիկներին, դուրս են եկել հաջորդ փուլ: Վահան Գալուստյանը 1/8 եզրափակիչում է, իսկ Ռուսլան Ասլիկյանը՝ քառորդ եզրափակիչում:
Առաջնությանը մասնակցում է 22 երկրի 175 բռնցքամարտիկ։