Եվրո-2020-ը կարող է ընդունել Մեծ Բրիտանիան
Մեծ Բրիտանիան կարող է ամբողջությամբ ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է Daily Mail-ը:
ՈւԵՖԱ-ն շարունակում է հիմնական համարել Եվրո-2020-ի անցկացման հիմնական տարբերակը, սակայն քննարկում է նաև այլընտրանքային տարբերակներ: Կան քննարկումներ այն ուղղությամբ, որ մրցաշարը կարող է ընդունել միայն Մեծ Բրիտանիան:
Ավելի վաղ ֆրանսիական Le Parisien-ը հայտնել էր, որ Եվրո-2020-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է անցկացվել մեկ երկրում: Նշվում էր նաև Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում: