«Մանչեսթեր Յունայթեդում» որոշում են ընդունել Սուլշերի ապագայի վերաբերյալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվոդը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:
«Մենք լիովին վստահում ենք Սուլշերին, թեև շատ աշխատանք ունենք ավելի կայուն խաղ ցուցադրելու համար: Թիմը շարունակում է առաջադիմել այդ մասնագետի գլխավորությամբ, և դա տեսանելի է»,- Էդ Վուդվոդի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 47-ամյա նորվեգացի մասնագետը 2018 թվականի դեկտեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում խաղացել է ֆուտբոլային կարիերայի տարիներին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սուլշերը կարող է պաշտոնանկ արվել, իսկ նրան փոխարինելուն մոտ է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: