Վլադիմիր Վայսը չի շարունակի աշխատանքը Վրաստանի հավաքականում
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Եվրոպայի առաջնության որակավորման վերջին փուլում Հյուսիսային Մակեդոնիային պարտվելուց հետո հայտարարել է ազգային ընտրանուց հեռանալու մասին:
«Մենք պարտվեցինք և զրկվեցինք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն մրցակիցն ավելի ուժեղ էր:
Շնորհակալ եմ Վրաստանի հավաքականում 5 տարվա աշխատանքի համար, սակայն ժամանակն է, որ ես հեռանամ»,- Վայսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: