Վալերի Բուայե. Ֆրանսիան մեծ վախկոտություն ցուցաբերեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
Ֆրանսիան մեծ վախկոտություն ցուցաբերեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն:
«Ֆրանսիան մեծ վախկոտություն ցուցաբերեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայերը կորցնում են իրենց նախնիների հողերը, իսկ մենք հեռուն ենք նայում: Երբ ես պայքարում էի, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի առջեւ կանգնեցնենք «Հայ մայրը, որը պաշտպանում է իր չորս որդիներին» արձանը, ես նույնիսկ պատկերացնել չէի կարող մեր երկրի այսպիս պասիվությունը:
Ինձ համար կարեւոր էր արժանին մատուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի այս էթնիկ զտման զոհերին»,- գրել է նա:
Վալերի Բուայեն նաեւ իր լուսանկարն է հրապարակել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Ես` Ժուլիեն Ռավիերի, Սիլվան Սուվեստրեի, Ֆիլիպ Հոզյանի, Դիդյե Փարաքյանի, Իզաբել Միլի եւ Ժոզեֆ Առաքելի կողքին»,- մեկնաբանել է նա լուսանկարը: