Ռուսաստանի պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկերոջ` Հուլուսի Աքարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: