Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները Ղարաբաղում դիտարկման կենտրոն կստեղծեն
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կգործի Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելությունը: