Մարզահամերգային համալիրի տարածքում պացիենտին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն. Նախարար
Մարզահամերգային համալիրի տարածքն օգտագործելը նպատակահարմար չէր, որովհետև անձնակազմի, թթվածնի ու այդ ամեն ինչի ինֆրոստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե կոպիտ ասեմ, համալիրի տարածքում պացիենտին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն», - ասել է նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու էին հարյուրավոր մահճակալներ տեղավորել համալիրում, նախարարն արձագանքեց․
«Որովհետև հիվանդությունը նոր էր ու ամեն ինչ հայտնի չէր, մենք հնարավոր բոլոր սցենարները հաշվի էին առել, բայց հետո մեր ու համաշխարհային փորձը ցույց տվեց, որ դրանք գործունակ չեն: Այսինքն, նման ոչ հիվանդանոցային պայմաններով բուժման մեթոդներն արդյունավետ չեն»: