Իրանը Թրամփի հեռանալուց հետո հարևան երկրներին առաջարկել է համագործակցել
Իրանը տարածաշրջանի հարեւան երկրներին հրավիրում է համագործակցել եւ երկխոսություն վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հեռանալուց» հետո», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Թրամփը հեռացել է, իսկ մենք եւ հարեւանները մնացել ենք: Օտարներին ապավինելն անվտանգություն չի բերում, դա միայն հուսադրում է: Մենք համագործակցության ձեռք ենք մեկնում` ժողովուրդների եւ մեր երկրների ընդհանուր շահերի ապահովման համար: Մենք բոլորին հրավիրում ենք երկխոսության, քանի որ դա հակասություններն ու լարվածությունը լուծելու միակ միջոցն է»,- գրել է Զարիֆը Twitter-ում:
Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Բայդենն անցած շաբաթ օրը հայտարարեց իր հաղթանակի մասին երկրի նախագահի պաշտոնում, իսկ ավելի վաղ նրա հաղաթանակի մասին հայտարարել էին ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտից, նա մտադիր է պաշտպանել սեփական հաղթանակը դատարանում: