Նարիշկին. թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին
Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը դա «զգում է» եւ տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրեր»,-ասել է նա: