Փորձագետը պատմել է, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ընտրություններից հետո
Ամերիկյան Էլիտան Ռուսաստանը համարում Է ոչ թե գործընկեր, այլ մրցակից կամ նույնիսկ թշնամի. ուստի քաղաքական թիմերից ոչ մեկը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում չի ջանա կարգավորել նրա հետ հարաբերությունները:
ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է FinExpertiza միջազգային աուդիտորա-կոնսալտինգային ցանցի տնօրենների խորհրդի անդամ Աղվան Միքայելյանը: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին, մի շարք նահանգներում արդեն ընթանում Է վաղաժամկետ քվեարկություն:
Ընտրություններում մրցակիցներն են՝ հանրապետականներից թեկնածու եւ Սպիտակ տան գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը: «Այժմ ողջ ամերիկյան Էլիտան Ռուսաստանը համարում Է ոչ թե գործընկեր, այլ մրցակից, իսկ եթե ավելի ստույգ՝ գործնականում թշնամի: Ուստի երկու թիմերից ոչ մեկը չի ձգտի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այսինքն՝ Ամերիկան ռուսաստանյան շահերի տեսակետից ընտրություն Է կատարում ոչ թե Ռուսաստանի համար վատ եւ լավ տարբերակների միջեւ, այլ վատի եւ ավելի վատի միջեւ»,-կարծում Է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Թրամփը եւ Բայդենը շահագրգռված չեն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմամբ:
«Սակայն, դրա հետ մեկտեղ, դեմոկրատների մոտ անհամեմատ ավելի շատ Է բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, քան անձամբ Թրամփի մոտ:
Միեւնույն ժամանակ տեսականորեն, եթե Բայդենը կարողանա կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ եւ հրաժարվի պրոտեկցիոնիստական միջոցառումներից, ապա դա կհանգեցնի ֆոնդային շուկաների կայունացման եւ միջազգային առեւտրի աճի, ինչը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա»,-կանխատեսում Է գործակալության զրուցակիցը:
«ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմը եւ առեւտրական պատերազմը Չինաստանի հետ շուկաների կողմից ընկալվում Է որպես միանշանակ բացասական ազդակ, որը նշանակում Է տնտեսական աճի սահմանափակում: Պրոտեկցիոնիստական միջոցառումները հզոր զսպող գործոն են տնտեսության համար: Ուստի դրանց ցանկացած թուլացում ներդրողների եւ գլոբալ բիզնեսի մոտ որոշակի հույսեր Է արթնացնում»,-եզրափակել Է նա: