Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկը ծեծել է թիմակցին, տուժողը կոմայի մեջ է
Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկիտա Իվանովը հայտնվել է սկանդալային իրավիճակում, հաղորդում է Baza-ն:
Օրեր առաջ 34-ամյա բռնցքամարտիկն Ուլյանովսկից մրցաշարից գնացքով վերադառնալիս վիճել է մեկ այլ բռնցքամարտիկ Բասիր Միրսայաբովի հետ: Նրանք հարբած են եղել: Իվանովը հարվածներ է հասցրել Միրսայաբովին, որը հայտնվել է կոմայի մեջ: Բժիշկները պայքարում են ռուսաստանցի մարզիկի կյանքը փրկելու համար: Նիկիտա Իվանովը ձերբակալվել է:
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ ուսումնասիրում է միջադեպը և կպատժի մեղավորներին: