Ռուսաստանի հավաքականի կազմը
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի կազմը Թուրքիայի և Սերբիայի հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղերի, ինչպես նաև Մոլդովայի դեմ ընկերական հանդիպման համար, փոխանցում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ. Մարինանո Գիլերմե («Լոկոմոտիվ»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո»):
Պաշտպաններ. Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Ռոման Եվգենև («Դինամո»), Իգոր Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալիասպոր»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»), Իգոր Սմոլնիկով («Կրասնոդար»):
Կիսապաշտպաններ. Ալեքսանդր Երոխին, Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ, Մոգամեդ Ազդոեւ (բոլորը՝ «Զենիթ») Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Կոնստանտին Կուչաև, Իվան Օբլյակով (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Դանիիլ Լեսովոյ, Դանիիլ Ֆոմին (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»), Դենիս Չերիշև («Վալենսիա»):
Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զոբոլոտնի («Սոչի»), Ալեքսանդր Սոբոլյով («Սպարտակ»):