Եվրախորհրդարանի պատգամավոր. Թուրքիան ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը Facebook-ի իր էջում գրել է. «Այժմ Թուրքիան ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա»:
«Բացի այդ, Ֆրանսիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան եւ Նիդերլանդները ապշած են, որ Գերմանիան նախկինի պես պաշտպանում է Թուրքիային, նրան մատակարարում զենք եւ ԵՄ-ի փողերը»,-հավելել է նա: