Սվետլանա Ռազինայի բնակարանից մեկ միլիոն ռուբլի է անհետացել
«Միրաժ» խմբի նախկին մեներգչուհի Սվետլանա Ռազինան այսօր նկատել է, որ իր տանից խոշոր գումար է պակասել: Ինչպես հայտնում է Վեստին, հղում անելով LifeNews-ին, երգչուհու մոսկովյան բնակարանից անհետացել է մեկ միլիոն ռուբլի:
Ռազինայի խոսքով՝ գումարը եղել է գրասեղանի դարակում: Նա՝ նկատելով կորոստը, անմիջապես դիմել է ոստիկանություն: Տեղի ունեցածի հանգամանքներն առայժմ հայտնի չեն, բայց որոշ տվյալներով՝ կողոպուտի վայրում ջարդած իրեր չեն հայտնաբերվել: