Թուրքիայի հետ երկխոսության Հունաստանի և Կիպրոսի ձգտումը չպետք է ընդունել որպես թուլություն․ Նիկոս Անաստասիադես
Այն փաստը, որ Հունաստանն ու Կիպրոսը ձգտում են Թուրքիայի հետ երկխոսության, չպետք է ընդունվի որպես թուլություն կամ սպառնալիքներին տեղի տալ։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, փոխանցում է Cypris Mail-ը։
«Ի տարբերություն Թուրքիայի անօրինական գործողությունների՝ Հունաստանն ու Կիպրոսը չեն սպառնացել եւ չեն փորձել որեւիցե պետության իրավունքները ուզուրպացնել,- ասել է Կիպրոսի նախագահը։ - Նրանք հարգում են միջազգային իրավունքը եւ այս պատճառով փնտրում են ստեղծագործ երկխոսություն կամ դիմում միջազգային դատարան բոլոր հիմնազուրկ հարցերի լուծման համար, որոնք պահանջում է Թուրքիան»։
Անաստասիադեսն ընդգծել է, որ Հունաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումը չպետք է «ընկալել որպես թուլություն կամ սպառնալիքներին, ահաբեկումներին ու սադրանքներին տեղի տալ», որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն միջազգային դիվանագիտության եւ ժամանակակից պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հետ։