«Շնորհավորիր ինձ, նվիրաբերիր 1000 դրամ հայոց բանակին...»․ դերասանուհի Էմմա Սապունջյան
Դերասանուհի Էմմա Սապունջյանն այսօր նշում է ծննդյան օրը, սակայն խնդրում է, որ բոլորն իրեն շնորհավորեն՝ 1000 դրամ նվիրատվություն անելով։ Միկրոբլոգի իր էջում երիտասարդ դերասանուհին գրառում է կատարել․
«Էսօր ծնունդս ա
25 տարվա մեջ 1ին անգամ ինքս եմ ասում դրա մասին ու ասում եմ,որ շնորհավորեք։
Վստահ եմ Ձեզանից շատերն էին շնորհավորելու կամ նվեր էիք պատրաստելու, բայց ես հիմա միայն մի բան եմ ուզում, ուզում եմ ձեր շնորհավորանքը գրեք 8000 համարին (Իսկ screen-ը ուղարկեք ինձ)
Շնորհավորի ինձ, նվիրաբերի 1000 դրամ հայոց բանակին....
Ես ինձ արդեն շնորհավորեցի...»։