Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան
Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ներմուծված երկու խմբաքանակ նռան ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ` միջերկրածովյան պտղային ճանճ (Ceratitis capitata (Wied.)) են հայտնաբերել:
Նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21.808 տոննա է, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է: