Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ լավագույնների թվում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տարոն Ոսկանյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Էստոնիայի հավաքականի դեմ խաղում Կամո Հովհաննիսյանը դարձել էր գոլի հեղինակ, Տարոն Ոսկանյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Ալեքսանդր Կարապետյանը խաղացել էր 83 րոպե: