Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձավ Տիգրան Բարսեղյանի մարզիչը
Ռուսաստանի հավաքականի և Մոկսվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը նշանակվել է ղազախական «Աստանայի» գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզչական կարիերայի ընթացքում ռուս մասնագետը գլխավորել է նաև ռուսական «Կռիլյա Սովետովը», «Սպարտան» և «Ենիսեյը»:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում 50-ամյա Տիխոնովը 2009-2010-ը հանդես է եկել «Աստանայում»:
Հիշեցնենք, որ «Աստանայում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: