Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը փակ է, հայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը
Գերմանիայի հայերը փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են Արցախի անկախության ճանաչումը։
«Ստոպ գենոցիդ» «Էրդողան տեռորիստ», «Ալիեւ տեռորիստ» վանկարկումներով եւ փակելով փողոցները, նրանք կաթվածահար են արել երթեւեկությունը։
Հայերի ակցիան լուսաբանում են տեղի լրատվամիջոցներից մի քանիսը։ Հոծ բազմությունը չի պատրաստվում բացել փողոցները։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից հայերը փակել էին Համբուրգի մուտքն ու ելքը։