ԵՄ-ն մտադիր է Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության մասին որոշումն ընդունել դեկտեմբերին
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշում կընդունեն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ, որի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում անընդունելի են։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նախատեսում ենք դեկտեմբերին գագաթնաժողովում կրկին գնահատել Միջերկրական ծովում իրավիճակը եւ Թուրքիայի միակողմանի գործողությունները, որոնք անընդունելի են։ Հետեւելու ենք այս մոտեցմանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Բրյուսելն արդյոք նախատեսո՞ւմ է վերանայել Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը մինչեւ դեկտեմբերի գագաթնաժողովը։