Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսորը. քաղաքագետ
ին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ի եթերում նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով առանց ռազմական բախման եւ երրորդ երկրների միջամտության՝ ընդգծելով Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի օգտին:
Պետքարտուղարը նաեւ հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ կփորձեն հասկանալ այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրը»:
Այս հայտարարության առնչությամբ Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել էր. «Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից»: