Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը (ֆոտո)
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խաղում: Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:
Էստոնիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:
Ֆոտո՝ ՀՖՖ