Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Շվեդիային
Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվեց Շվեդիային:
Անտոնիո Ֆլորեսի գլխավորած հավաքականը պարտություն կրեց 0:10 հաշվով:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիպումը անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։
8-րդ տուրից հետո Հայաստանն ունի 3 միավոր և նախավերջին 5-րդ տեղում:
Եվրոպայի Մ21 առաջնություն, ընտրական փուլ, 8-րդ տուր
Շվեդիա Մ21 - Հայաստան Մ21՝ 10:0