Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսվում է
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսվում է: Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:
«ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումները կկայանան ըստ նախապես հաստատված խաղացանկի: Այսպիսով, 8-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ 19:00, «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կանցկացվի առանց հանդիսականներին»,- ասվում է ակումբի հայտարարությունում
Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարաված ռազմական դրության պատճառով սեպտեմբերի 29-ից դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: