Վլադիմիր Վայս. Խաղով գերազանցեցինք Հայաստանի հավաքականին
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ ոչ ոքին Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում:
«Նախորդ խաղի համամատ 9 փոփոխություն էինք կատարել մեկնարկային կազմում: Մենք գոլ բաց թողեցինք խաղի սկզբնամասում, երբ մեր խաղացողներից մեկը դաշտում չէր: Դրանից հետո ունեցանք լավ հնարավորություններ և պետք է գոլ խփեինք առաջին խաղակեսում: Կարծում եմ՝ մենք միավորներ կորցրինք, քանի որ մրցակցից լավ էինք խաղում, սակայն չհաղթեցինք:
Պետք է հետևություններ անենք մեր սխալներից: Ես գոհ եմ խաղից, քանի որ ունեցանք գոլային պահեր և կարող էինք հաղթել: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հաջորդ խաղում ևս կլինեն փոփոխություններ: Մեզ կարևոր հանդիպում է սպասվում այնտեղ»,- սլովակ մասնագետի խոսքը փոխանցում է Goal.ge-ն:
Հիշեցնենք, որ Լեհաստանի Տիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1: