«Ռեալը» նոր պայմանագրեր կառաջարկի Ռամոսին և Մոդրիչին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը թիմի իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի և խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:
La Vanguardia-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբն առաջիկայում նոր պայմանագրեր կառաջարկի ֆուտբոլիստներին:
Ռամոսի և Մոդրիչի պայմանագրերը «Ռեալի» հետ նախատեսված են մինչև 2021 թվականի հունիս: 2 ֆուտբոլիստներն էլ հայտարարել են, որ հանուն թիմում մնալու՝ պատրաստ են աշխատավարձի կրճատման:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից, իսկ Լուկա Մոդրիչը՝ 2012 թվականից: