Վրաստանի հավաքականի առաջատարներից մեկը բաց կթողնի Հայաստանի դեմ խաղը
Վրաստանի հավաքականի և բելգիական «Գենտի» 21-ամյա կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
«Չակվետաձեն վերջին անգամ «Գենտի» կազմում խաղացել է վնասվածքով, ինչը զարմանալի է: Նա վնասվածքով էր ժամանել Թբիլիսի: Ցավոք, նա չկարողացավ մասնակցել նախորդ խաղին և բաց կթողնի նաև առաջիկա հանդիպումները: Այժմ Չակվետաձեն մեր բժիշկների հսկողության տակ է և հոկտեմբերի 12-ին կվերադառնա Բելգիա»,- սլովակ մասնագետի խոսքը փոխանցում է Goal.ge-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում: