Թուրքիան մշտապես ներկա է մեր տարածաշրջանի ճգնաժամերում․ Հունաստանի ԱԳ նախարար
Կարեւոր տարր կա, որը մշտապես ներկա է մեր տարածաշրջանի ճգնաժամերում, եւ դա Թուրքիան է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
«Թուրքիան ներխուժել է Սիրիա, Թուրքիան ներխուժել է Իրաք, Թուրքիան ջիհադականների է ուղարկել Լիբիա, հիմա Թուրքիան մասնակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում կայունությունը խաթարողը։ Ես հուսով եմ, որ Թուրքիայ կուրսը կփոխի»,- հայտարարել է նա։