«Ջիհադի բիթլները» ԱՄՆ-ում դատարանի առջեւ կկանգնեն
Երկու բրիտանացի ջիհադիստներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ Ալեքսանդա Կոտեյը եւ Էլ Շաֆի Էլշեյխը արտահանձնվել են ԱՄՆ-ին, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության եւ ամերիկացի պատանդներ վերցնելու մեջ, որը վերջիններիս մահվան պատճառ է դարձել, հայտնում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը ութ մեղադրանք է առաջադրել Լոնդոնից ներգաղթյալների դեմ: Նրանք հետագայում կկանգնեն Վիրջինիա նահանգի դաշնային դատարանի առաջ, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում: Երկուսն էլ ընդունում են ԻՊ-ին իրենց պատկանելը, բայց հերքում են պատանդների սպանություններին իրենց մասնակցությունը:
Գրոհայինները բռվնել էին 2018-ի փետրվարի սկզբին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայում կռվող քրդերի կողմից, եւ հանձնվել էին ամերիկացի զինվորականներին: Այս ամբողջ ընթացքում նրանք բանտարկված էին Իրաքում, սակայն այժմ նրանց կհանձնեն ԱՄՆ-ին: