Թուրքական ռազմական տեխնիկայի շարասյունը մտել է Իդլիբում ապաէսկալացիայի գոտի
Թուրքական ուժերի ռազմական տեխնիկայի շարասյունը մտել է Իդլիբ նահանգի տարածքում ապաէսկալացիայի գոտի, հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ շարասյան կազմի մեջ են մտնում 75 ավտոմեքենաներ։ Իդլիբը Սիրիայի միակ նահանգն է, որի զգալի մասը նախկինի պես շարունակում է մնալ ավազակային կազմավորումների ձեռքում։
2017 թվականին այնտեղ ստեղծվել էր հյուսիսային ապաէսկալացիայի գոտի, որտեղ տեղակայվել են այն ծայրահեղականները, որոնք Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավային նահանգներում հրաժարվել էին զենքը վայր դնել։ Նահանգի տարածքում են գտնվում թուրքական բանակի դիտակետերը։