Ռուսաստանի նախագահ Պուտինը 68 տարեկան է դառնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կնշի իր 68-րդ տարեդարձը՝ 16-րդ անգամ պետության ղեկավարի պաշտոնում։ Դատելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքից՝ օրը խոստանում է լինել ոչ միայն տոնական։ Նախագահը կանցկացնի տասնյակից ավելի հեռախոսային զրույցներ առավել քան հագեցած միջազգային օրակարգի շուրջ, ինչպես նաեւ կզբաղվի ռուսական ընթացիկ գործերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մտերիմների շնորհավորանքները, ըստ ավանդույթի, հետաձգված են երեկոյան։ «Ինչ վերաբերում է օրվա մնացած մասին, ապա, հավանաբար, կլինեն ե՛ւ ընկերները, ե՛ւ ազգականները, ե՛ւ մտերիմները, ինչպես ավանդաբար լինում է»,- ասել է Պեսկովը։