Լավրով. Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում ԼՂ-ի վերաբերյալ
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ 3 երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են պատրաստում, սակայն, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ արնահեղությունը դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,-ասել է Լավրովը: