Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան
Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվոական գիտելիքներով երեւի թե խառնել է ընդլայնման մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը որ ներառում է Հայաստանի Հանրապետությունը` մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են օգտագործելով ծանր հրետանի եւ ԱԹՍ-եր: Եւ եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ , թող արդեն մասնագետները դրա եզրակացությունը անեն: Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի Պաշտպանության նախախարի այն հայտարարությանը, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվեդլու է մարտական գործողությունների գոտին:
Հարցին, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը կրկին մեղադրանք է հնչեցրել, որ ՀՀ տարածքից իրականացվել է ադրբբեջանական տարածքի հրթիռակոծում, նախարարը հերքեց այդ տեղեկությունը. «ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որեւէ հերտակոծություն, կամ հրթիռներ չի իրականացվել դեռեւս եւ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտոինին, Մարտակերտը, Հադրութը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր է, մեր ՊԲ-ի Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստըորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, եւ Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու, սարսափելի»