«Վերադարձե՛ք, առողջ եւ անվնաս»․ հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել մեր զինվորներին
Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին: «Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի եւ Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք, առողջ եւ անվնաս: Մայրական օրհնությունս Ձեզ»,-իր մաղթանքում նշել է օպերային երգչուհին:
Այս դժվարին պահին եւս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրություններըհասկանալի են բոլոր լեզուներով եւ հոգեւոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկսոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայիեւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ ՍանՖրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկականծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է։