Դանիայի ԱԳ նախարարը սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին: Այս մասին Յեպպե Կոֆոդը հայտարարել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով։ Անհրաժեշտ է անմիջապես զինադադար հայտարարել։ Ցավակցում եմ բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին։
Տևական լուծմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով։ Լիովին սատարում եմ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին»,- նշել է Դանիայի ԱԳ նախարարը: