Փաստացի Հայաստանի տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան
Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային ու հրթիռահրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսինքն նոր ճակատ բացելու խոսակցությունը նոր չի, առաջին իսկ օրվանից այդ ճակատն օգտագործվել է իրենց կողմից: Նոր ուժերի կուտակումների մասով չեմ կարող որեւէ բան ասել, դրանք ընթացիկ են եւ նորություն չեն: Փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից ու սա նորություն չի»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր են լայնածավալ գործողություններ այդ ուղղությամբ,. նա պատասխանեց. «Բացարձակ ոչ մի բան չենք բացառում: Մեր զինված ուժերը՝ լինի Վարդենիսի, թե որեւէ այլ ուղղությամբ, ներառյալ նաեւ Նախիջեւանի ուղղությունը, լիովին կազմ ու պատրաստ մարտունակ են իրենց խնդիրները կատարելու համար»: