Թուրքիան եւ Իսրաելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում. Ճաղարյան
Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:
Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:
Դա կարող է լինել`
1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:
Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,
2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով
Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի եւ Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»: