Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարում(ուղիղ)
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին հաղորդվում է խորհրդարանի պաշտոնական կայքում:
Նիստը նախատեսված էր սկսել 16:00-ին, սակայն հետաձգվել է 2 ժամով:
Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը: