«Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանը կիսվել է որդու լուսանկարով
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում փոքրիկը քնած է։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Մեր կյանքի իմաստ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Արփին արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել։